Վերլուծական

Հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու Էրդողանի ակնարկները՝ ձևական


Այսօր Ստամբուլում սկսվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հանդիպումները:

Այն կտեւի երկու օր: Ըստ խորհրադարանի կայքէջի, ներքաղաքական զարգացումներից ելնելով ՀՀ ԱԺ-ի պատվիրակության կազմը նիստին կմասնակցի թերի կազմով,  քանի որ  ՍԾՏՀ ԽՎ-ի խորհարդարանական պատվիրակության անդամ նախկին ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը այլեւս պատգամավոր չէ, եւ Հայ Հեղափոխական Դաշնակցություն խմբակցությունը դեռ չի որոշում կայացրել, թե ով կփոխարինի Վարդանյանին:

Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների եւ պատգամավորների հանդիպումը տեղի է ունենում նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանի՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հեռանկարի հայտարարության ֆոնին: Լոնդոնում Chatham House միջազգային հարաբերությունների ինստիտուտում Էրդողանը նշել է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում աջակցում է կայուն խաղաղության, բարգավաճման ու զարգացման բոլոր նախաձեռնություններին, եւ ՀՀ-ը որպես միակ երկիր տեղ չի գտել այդ ցուցակում: Թուրքիայի նախագահը այդուամենայնիվ Հայաստանի ղեկավարության խելամիտ դիրքորոշմանը սպասելու հույս է հայտնել: «Ակօս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանը, վերլուծելով Էրդողանի հայտարարությունը, վստահեցնում է՝ Թուրքիայի իշխանությունները ցանկություն չունեն բարելավելու հայ-թուրքական հարաբերությունները, դրանք ձեւական  հայտարարություններ են, ոչ թե քայլեր:

«Հայաստանի հետ կապեր հաստատելն իրենց համար ձեռնտու չէ: Նման քայլի դիմելով՝ իրենք խնդիրներ կունենան իրենց, այսպես ասած, եղբոր՝ Ադրբեջանի հետ: Ոչ ոք չի ուզենա նման փորձանքաբեր նյութը առայժմ գրգռել, եւ իրենց համար պատճառաբանություններ են ստեղծում: Ավելին՝ ընտրություններին ընդառաջ չեն գնա նման քայլի, իրենց հակառակորդների համար թիրախ չեն դառնա»:

Թուրքագետ Հայ Գաբրիելյանը նույնպես համակարծիք է Բագրատ Էստուկյանի հետ, որ Թուրքիայից հնչող հայտարարությունները, այսպես ասած, մերկապարանոց են, եւ չեն փոխվել նաեւ նախապայմանների լեզվով խոսելու շեշտադրումները: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ուշադրություն է դարձնում մեկ այլ հանգամանքի վրա, այս անգամ Թուրքիայի նախագահն ու վարչապետը շատ արագ արձագանքեցին ՀՀ վարչապետի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտարարությանը, որը չարվեց ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ի պատասխան:

«Մի կողմից Թուրքիան չի փակում դռները, չի այրում կամուրջները ՀՀ նոր իշխանությունների առջեւ, սակայն շարունակում է խոսել չհստակեցված նախապայմանների լեզվով։ Միայն ակնարկներ եղան այդ մասով: Գիտեք, որ Թուրքիան է խոսում ավելի շատ նախապայմանների լեզվով: Արցախի խնդրի մասով ուղիղ արծարծում չեղավ, իհարկե, կարելի է դա տեղավորել Յըլդըրմի կողմից ասված ՀՀ-ի կողմից թշնամական դիրքորոշման ներքո: Ամեն դեպքում, ավելի հստակ ընդգծված է ՀՀ-ի կողմից տարածքների ներկայացման պահանջի հարցը»:

Եվ վերջում՝ անդրադառնալով ՍԾՏՀ ԽՎ-ի աշխատանքներին, մենք փորձեցինք կապ հաստատել Ստամբուլ մեկնած հայ պատվիրակների հետ։ Ապարդյուն: Տեղեկացնենք, որ Թուրքիա է մեկնել  ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը, «Ծառուկյան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը, «ԵԼՔ»-ից՝ Գեւորգ Գորգիսյանը:

Back to top button