Հասարակություն

Հեղափոխական ալիքը հասել է նաեւ Մոսկվայի մեր հայրենակիցներին

Մարինա Մարտիրոսյան-Մոսկվա
«Ռադիոլուրի» համար

Հեղափոխական ալիքը հասել է նաեւ Մոսկվայի մեր հայրենակիցներին։ Նրանք համախմբվել են եւ ստեղծել մի նոր կազմակերպություն` մոսկվաբնակ հայության խնդիրները բարձրաձայնելու նպատակով։ 

Մոսկվայի մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտարարել են նոր հայկական կազմակերպության մեկնարկի մասին: Այն միտված է  միավորել ռուսահայությանը: Գաղափարը հասունացել էր ավելի վաղ՝ անցկացված մի շարք հարցումներից հետո։ Դրանց արդյունքում Մոսկվայի հայկական կազմակերպությունների ղեկավարները,  հասարակական հայ գործիչները, Մոսկվայում հաջողության հասած մարդիկ միավորվեցին մեկ գաղափարի շուրջ՝ ստեղծել նոր կազմակերպություն:

Պայմանական անվանումն է «Սփյուռք 2.0»: Վերջին խթանիչ կայծը եղավ Հայաստանում վերջերս տիրող քաղաքական իրավիճակը և իշխանափոխությունը:

Նորաստեղծ կազմակերպության նպատակն է  հայկական սփյուռքի ճիշտ և գրագետ ներկայացումը ՌԴ-ում և Հայաստանում: Կազմակերպության ծրագրերի մեջ են նաև կրթական և մշակութային նախագծեր, ժամանցային միջոցառումներ: Մանրամասները պարզելու համար հանդիպեցինք կազմակերպիչներից մի քանիսի հետ:

«Սփյուռք 2.0» նախաձեռնությանը միացել են բազմաթիվ գործող կազմակերպություններ և անհատներ։ Դրանց թվում են  Մոսկվայի հայ երիտասարդության միությունը,  Մոսկվայի հայկական թանգարանը,  բժշկական բարեգործական «Վիվա» և երաժշտական «Արմ Լիրա» կազմակերպությունները, «Մոնթե» մարզական ակումբը:

Մասնակիցները մայիսի 17-ին կհավաքվեն և կքննարկեն առաջիկա ծրագրերը, իսկ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակի առիթով տեղի կունենա հասարակական նոր կազմակերպության պաշտոնական շնորհանդեսը:

Իսկ մինչ այդ` «Ռադիոլուրը»  զրուցեց «Վիվա»- ի ղեկավարների՝ Տատյանա Հովհաննիսյանի և նրա ամուսնու՝ Վիկտոր Միխայլովի հետ:

Կազմակերպիչների հետ զրույցում Մոսկվայի հայ երիտասարդության միության անդամ, «Սփյուռք 2.0» կազմակերպության համահիմնադիր Էդմոնդ Բաղդասարյան պարզաբանեց նաև իրենց առաջիկա անելիքները:

Մոսկվայի հայկական թանգարանի տնօրեն Արսեն Ալեքսանյանն իրենց կարևորագույն նպատակներից մեկը համարում է Ռուսաստանում բնակվող հայությանը  ճիշտ և օբեկտիվ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և քաղաքական անցուդարձը: Կազմակերպությունը ողջունում է Սփյուռքի նախարարության  նորանշանակ նախարարին և պատրաստ է ցանկացած և հետաքրքիր համագործակցության և առաջարկի:

Back to top button