Հասարակություն

Բաղրամյանի դպրոցի տնօրենը հրաժարական է տվել


Արմավիրի մարզի Էջմիածնի տարածքի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանն արդեն 9 տարի աշխատում է տնօրեն:

Գայանե Սայադյան-Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ:

Այսօր առավոտվանից  բոյկոտվել էր Արմավիրի մարզի Էջմիածնի տարածքի Բաղրամյան գյուղի դպրոցի աշխատանքը: Աշակերտներն ու ծնողները պահանջում են դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը, որը պատճառաբանվում է  դրամահավաքությամբ և դպրոցում անօրինական գործողությունների իրականացմամբ:

Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության  պետ Գայանե Սայադյանին զարմացրել է կատարվածը և տեղեկացրեց, որ մարզի բոլոր դպրոցներում ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ, իսկ թե ինչն է Բաղրամյանի դպրոցում  բողոքի պատճառը՝ կպարզեն տեղում:

Այնուևամենայնիվ դպրոցի տնօրենի հետ հեռախոսազրույցից պարզ է դարձել, որ Շուշանիկ Ոսկանյանը հրաժարվում է աշխատելուց: Ժամը 14-ի սահմանններում  Դպրոցի տնօրենին ընդունել է Արմավիրի մարզպետը: Շուշանիկ Ոսկանյանը Ռադիոլուրի հետ զրույցում ասաց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել մարզպետարան:

Back to top button