ԿարևորՄշակույթ

Իսրայելը հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում (տեսանյութ)

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ավարտվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչը, որին մասնակցում էին 26 երկրի ներկայացուցիչներ: Հեռուստադիտեղների և ժյուրիի քվեարկության արդյունքում պարզ դարձավ հաղթողի անունը․ Նետտա Բարզիլայը՝ Իսրայելի ներկայացուցիչը, իր Թոյ (խաղալիք) երգով:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթի հաղթողը՝ Նետտա հավաքել է 529 միավոր: Երկրորդ տեղում Կիպրոսն է՝ 436 միավորով և երրորդ տեղում՝ Ավստրիան:

Չնայած, աշխարհագրական առումով  Իսրայելը Եվրոպայում չէ, բայց Եվրոպական հեռարձակման շրջանակներում ոչ միայն մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթին (40 անգամ), այլեւ կազմակերպել է մրցույթը։ Եվ իհարկե 4 անգամ հաղթող է ճանաչվել՝ 1978, 1979, 1998 եւ 2018թ-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button