ՀասարակությունՔաղաքական

Այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում․ Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ լինեն խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում:Շնորհավորում եմ իմ թիմի անդամներին նշանակումների կապակցությամբ: Բարի երթ բոլորին! Կհանդիպենք ԱԺ-ում»:

Back to top button