ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

«ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կարևորեց այն ուղղությունները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար էր նշանակվել մայիսի 11-ին։ Բացի այդ, երեկ ևս 3 այլ նախարար է նշանակվել։

Մասնավորապես՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնել է Արայիկ Հարությունյանը:

Սփյուռքի նախարար է նշանակվել Մխիթար Հայրապետյանը:  Տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Սուրեն  Պապիկյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 11-ին Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ, իսկ  Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ։

Back to top button