ՀասարակությունՄշակույթ

Խաչխաթուն տատիկը՝ Ջուղայի տարազի, իր հարսանիքի եւ Փերայի հայության ժողովրդական հավատալիքների մասին

Խաչխաթուն Կարապետյանը  սուրբ Զատկի տոնից սկսած Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի է մտնում  Ջուղայի տարազով: Նա հարենադարձել է 1970 թվականին Իրանի Ջուղայի Փերայի գավառի Շուրիշկան գյուղից: Տարազը նրա հարսանեկան զգեստն է եւ ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: «Ռադիոլուրին» նա պատմում է իր տարազի, 1960- ին տեղի ունեցած իր հարսանիքի եւ Շուրիշկանի ժողովրդական ավանդությունների մասին։

Կիրակնօրյա պատարագներին և եկեղեցական տոներին Խաչխաթուն Կարապետյանն  Արմավիրի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի է մտնում միայն տարազով: Այն իր հարսանեկան զգեստն է եղել, որն իր հետ  բերել է Ջուղայից: Նրանք հայրենադարձել են  1970 թվականին: 74-ամյա կինը  48 տարի հետո որոշել է կրկին կրել  հարսանեկան զգեստը: Այն ամբողջությամբ ձեռքի աշխատանք է և կարվել է ձեռքով: Ասում է՝ կարի մեքենան չի կարող այսքան մաքուր ու նախշազարդ կարեր կարել: Ցույց տալով ասեղնագործ  գոգնոցը` նշում է՝ իր տալի՝ ամուսնու քրոջ, նվերն է  տյառնընդառաջի կապակցությամբ:

 

Ամուսնացել է 1960թվականին, պսակադրվել՝ Շուրիշկանի եկեղեցում: Շուրիշկանի մեծ զորություն ունեցող ավետարանը Մատենադարանից միայն կրկնազատիկին է դուրս բերվում, տարվում Մուղնու սբ. Գևորգ եկեղեցի, պատարագից հետո վերադարձվում Մատենադարան: Խաչխաթուն Կարապետյանը պատմում է Շուրիշկանի եկեղեցու ավետարանի հրաշագործությունների մասին:

Խաչխաթուն Կարապետյանը 6 երեխայի մայր է, սակայն հիմա միայնակ է մնացել, երեխաներն արտերկրում են, միայն մեկ որդին է Արմավիրում: Տարեց կինը զրույցից հետո շտապում է լուսանկարչատուն՝ այս անգամ հարսանեկան զգեստով միայնակ նկարվելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button