ՀասարակությունՄշակույթ

Երեւանի գինու օրերը շարունակվում են նաեւ այսօր

Ես գտնվում եմ Երևանի կենտրոնի ամենագողտրիկ  անկյուններից մեկում՝ Սարյան փողոցում։ Անձրեւոտ եղանակը երևանցիներին ու զբոսաշրջիկներին չի խանգարել լինել այստեղ ու վայել հայկական ավանդական անուշաբույր գինիների համը։

Փողոցի  յուրաքանչյուր անկյունում լսվում է գինու գավաթների չխկոցը: Փողոցը կարծես վերածվել է յուրահատուկ հարթակի, որտեղ միախառնվում են մարդկանց անբռնազբոս ծիծաղը,  հիացական հայացքները ու պարային ռիթմիկ երաժշտությունը։

Այս ամենի «մեղավորը»  «Երևանի գինու օրեր» փառատոնն  էր: Գինու երեւանյան այս փառատոնի նպատակը նույնն է՝ խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և մեր երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:

Այս տարի «Երևանի գինու օրերին»  ներկայացված է  ավելի քան 200 տեսակի գինի: «Էվենտուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը նշեց, որ երկրորդ տարին անցկացվող միջոցառման հանդեպ ընկերությունների հետաքրքրությունը շատ մեծ է, արդեն երեք ամիս առաջ դադարեցրել են նոր հայտերի ընդունումը։ Նախորդ տարի միջոցառմանը մասնակցած զբոսաշրջիկների արձագանքներից կազմակերպիչը հիշեց այս մեկը՝ «Եթե Երևանի գինու օրերին չեք մասնակցել, ուրեմն Հայաստանը չեք տեսել»:

Դուբայից  ժամանած  ամուսիններն  առաջին անգամ էին Հայաստանում ու տպավորված էին մեր երկրով  ու մարդկանց հյուընկալությամբ: Արդեն հասցրել էին համտեսել  մեր անուշաբույր գինին եւ նրանք   միակը չէին։

 

Ցուցադրել ավելի
Back to top button