Մշակույթ

Առաջին անգամ իր դռներն է բացում Armenia Art Fair- ը

Մայիսի 11-14-ը առաջին անգամ Երևանի  Էքսպո կենտրոնում  անցկացվում է  Armenia Art Fair  ամենամյա միջոցառումը:

Այն միտված է  Հայաստանում ստեղծելու  կենտրոնացված արվեստի շուկա, խթանելու այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը, ստեղծելու  շարունակական հարուստ մշակութային ծրագիր՝ ի նպաստ մասնակիցների:

Միջոցառման շրջանակում «Երևան Էքսպո» կենտրոնը կհյուրընկալի ընդհանուր առմամբ  20 տաղավար, 4500 քառակուսի մետր տարածքով, երկու հարկերը կօգտագործվեն ցուցահանդեսի և դասախոսությունների համար:

Armenia Art Fair  -ին աջակցում է «Արագիլ Արտ» հիմնադրամը՝ բարերարներ Րաֆֆի և  Նինա  Ֆեստեքջյաններ:

Ցուցադրել ավելի
Back to top button