Հասարակություն

ՇՊՀ-ում իրավիճակը շարունակում է լարված մնալ


ՇՊՀ-ում վերջին 8  ամիսների ընթացքում խաթարված է ուսումնական գործընթացը: Դասախոսների մի մասն ու ուսանողներն ընդդիմանում են Հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից վարվող քաղաքականությանը: Սակայն համալսարանի ռեկտորը ասում է, որ որևէ կերպ հրաժարական չի ներկայացնելու:

Այս տարվա մարտ ամսից  աշխատանքից ազատված Գագիկ Համբարյանն ասում է, որ  ռեկտորի անօրինականությունները սկսում են բուհի կանոնադրության կոպտագույն խախտումներով, վերջանում՝ գնումների հետ կապված տարատեսակ անօրինականություններով։

Նույն բուհի նախկին դասախոս Հովհաննես Խորիկյանն էլ, որն աշխատանքից ազատվել է մարտի 15-ին, ասում է, որ իրենք ամեն անգամ   իրավապահ մարմինների ուշադրությունն են  հրավիրել  հանցագործությունների վրա, բայց ոչ մի արձագանք չի եղել։ Մարզի դատախազն անընդհատ ասել է, որ իրենց ուսումնասիրությունները շարունակվում են, բայց դրանց վերաբերյալ ոչ մի հրապարակում չի եղել:

ՇՊՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով 28 տարի աշխատել է բուհում և ազատվել է մայիսի 3-ին, ասաց. 2 տարի  Սահակ Մինասյանը ղեկավար է, եւ նրա մոտ չի ընդունվում այլակարծությունը:

Բուհի ռեկտորը պարբերաբար հայտարարում է ,որ իր թիկունքին կանգնած են բուհի աշխատողներն ու ուսանողներկ եւ չի պատրաստվում հրաժարական տալ: Գագիկ Համբարյանը այդպես չի կարծում։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն էլ Շիրակի պետական համալսարանի վիճակի թիվ մեկ պատասխանատուն համարում է ԱԺ պատգամավոր, բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանին։

Ֆելիքս Ցոլակյանն այսօր Ֆբ իր էջում հայտարություն էր տարածել՝ առաջարկելով ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նիստ գումարել եւ քննարկելի ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը։

Ռեկտորը «Ռադիլուրին» փոխանցեց, որ բուհը ժառանգել է մի շարք լուրջ խնդիրներով, որոնցից շատերը լուծվել են, շատերն էլ լուծման փուլում են։ Սահակ Մինասյանի խոսքով՝ դեռ  անցած տարվանից անանուն՝ հետո էլ անձնավորված նամակների հիման վրա տարբեր գերատեսչություններ տարբեր ստուգումներ են անցկացրել բուհում՝ խոչընդոտելով բուհի  բնականոն աշխատանքին։

Ամփոփելով այս ամբողջ գործընթացը՝ ռեկտոր Սահակ Միասյանը բողոքող կողմի խնդրին մի անուն տվեց՝ աթոռակռիվ։ Իսկ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին էլ  աշխատանքից ազատել է  օրենքի սահմաններում։ Եթե կարծում են, որ իր գործողություններն անօրինական են, ապա հորդորեց խնդիրներին լուծում տալ իրավական ճանապարհով։

Back to top button