ԿարևորՀասարակություն

Բողոքի ցույցեր՝ Քաջարանում. ԶՊՄԿ աշխատակիցները պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը (լրացված)

լրացված 17․30-ին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պաշտոնապես հայտարարել է, որ ձեռնարկության աշխատանքային կոլեկտիվը գործադուլ չի հայտարարել և չի դադարեցրել  գործունեությունը:


2018թ-ի մայիսի 10-ին ընկերության տարբեր ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ բարձրացրել են աշխատավարձի վերանայման, ինչպես նաև  աշխատանքային կարգով պարզաբանում պահանջող այլ հարցեր:


Կոմբինատի աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել և պահանջում էին հանդիպում  ԶՊՄԿ-ի տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ:

Կոմբինատի տնօրենի հետ հանդիպման արդյունքների մասին է խոսում Քաջարան քաղաքի բնակիչ Զառա Նավասարդյանը:


Կոմբինատի մամուլի ծառայությունը եւս աշխատակիցների հետ հանդիպման արդյունքները ներկայացրել է մամուլի հաղորդագրությամբ։ Ըստ դրա՝ այսօր առավոտյան ընկերության գլխավոր տնօրենը ձեռնարկության արհեստակցական կազմակերպության ու ակտիվի ներգրավմամբ, լայն ու համակողմանի քննարկումներ է անցկացրել աշխատանքային կոլեկտիվի հետ, բարձրացված հարցերի մի մասը լուծում է ստացել, մյուսների դեպքում էլ նախանշվել են լուծման մեխանիզմներն ու ժամկետները։

Back to top button