ԿարևորՀասարակություն

Մեր երկրում անպատժելի մարդ չկա․ Օսիպյանը՝ նախկին ոստիկանապետի հնարավոր ձերբակալության մասին


Կառավարության նիստից առաջ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրուցում ասաց, որ ինչպես «Քայլ արա» շարժման ընթացքում էր ժողովրդի կողքին, այնպես էլ հիմա։ Իր՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակումը դա է փաստում։ Օսիպյանը հայտարարեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու։

«Մեր երկրում անպատժելի մարդ չկա։ Բոլորը օրենքի առաջ հավասար են»,- հայտարարեց Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հնարավոր ձերբակալությանը։

Իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ նկատեց, որ իր համար առաջարկն անսպասելի է եղել, առաջարկը ստացել է վարչապետից, քննարկել են ու ընդունել է առաջարկը։ Նա հույս հայտնեց, որ կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը։

Back to top button