ԿարևորՏնտեսական

Վարչապետը նիստի սկզբում կարկուտի վնասներից է հարցրել


«Հույս ունեմ, որ լավ աշխատանքային տրամադրություն ունեք»,-կառավարության նիստն այս խոսքերով սկսեց նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ օրակարգում ներառված հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետը գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանից հարցրեց, թե նախօրեին Արմավիրի մարզում տեղացած կարկուտը ինչ վնասներ է հասցրել գյուղացիներին։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ վնասները դեռ հաշվարկվում են։ Վարչապետը հետաքրքրվեց, թե վնասի գնահատումից հետո ինչ քայլեր են արվում։

Իգնատի Առաքելյանը նշեց, որ հիմնականում պետության նկատմամբ ունեցած պարտավորություններն են զիջում։

«Աջակցությունը պետք է առարկայական լինի, որ մարդիկ զգան, որ պետությունը ջանքեր է գործադրում աջակցելու համար»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ խոստանալով թեմային առանձին անդրադառնալ։

Ցուցադրել ավելի
Back to top button