Մշակույթ

Հայտնի են «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլ անցած երկրները

Ավարտվեց «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը։ Ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքներով եզրափակիչ անցան հետեւյալ երկրների ներկայացուցիչները՝ Սերբիա, Մոլդովա, Հունգարիա, Ուկրաինա, Շվեդիա, Ավստրալիա, Նորվեգիա, Դանիա, Սլովենիա, Նիդեռլանդներ:

Առաջին կիսաեզրափակիչից երզրափակիչ են անցել Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

Եզրափակիչում նրանց կմիանան կմիանան նախորդ տարի հաղթած երկրի՝ Պորտուգալիայի, ինչպես նաեւ մրցույթի կազմակերպիչ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի մասնակիցները:

Եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 12-ին։

Back to top button