Քաղաքական

Արցախը կվերադառնա՞ բանակցային սեղանի շուրջ. քննարկումները շարունակվում են

Ալիևը շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել, իսկ Երևանում շարունակվում են քննարկումները, թե արդյո՞ք Արցախը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչ հնարավոր զարգացումներ են սպասվում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում։

Ալիևին լիակատար պարտություն է սպասվում՝ վստահեցնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Հեյդար Ալիևի 95- ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի դրոշը պետք է բարձրանա Արցախի բոլոր տարածքների ու Ստեփանակերտի վրա:

«Խորհրդանշական է, որ հարեւան երկրի բռնապետը այս հայտարարությունն արել է մի մարդուն նվիրված միջացառմանը, որը եւս այդպես մտածեց եւ ձախողվեց։ Այդպիսի ճակատագիր է սպասվում նաեւ նրա որդուն։ Հայրը բավական իմաստուն գտնվեց ժամանակին կանգ առնելով՝ հրադադար խնդրելով։ Ադրբեջանի ժողովրդին մնում է հուսալ, որ այդ իմաստությունը, գոնե դրա մի մասը, ժառանգաբար փոխանցված կլինի»: 

Մինչ Ալիևը շարունակում է հոխորտանքները, պաշտոնական Երևանը նոր մոտեցումներ է ներկայացնում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Արցախին բանակցություններին ներգրավելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այսօր հերթական անգամ քննարկման թեմա է դարձել Երևանում:

ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դժվարանում է ասել, թե ինչ ընթացք կունենա Արցախին բանակցություններում ներգրավելու մոտեցումը, բայց տարածքներ չհանձնելու ձևակերպումը նրան դուր է եկել.

«Ինչ տարածքներ չկա տարածքների հարց կա գենոցիդի մաս: Չի կարծու որ Բաքուն ընդառաջ կգնա»:

Այսօր ավտորիտար Ադրբեջանի կողքին հայտնվել է ժողովրդավարական Հայաստան, ինչը աշխարհի ուշադրությունն է գրավել։ Սա բնականաբար նշանակում է, որ պաշտոնական Երևանն այսօր ավելի ամուր դիրքերից է ներկայանում միջազգային հարթակներում:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանն էլ ցավով նկատում է, որ  ղարաբաղյան խնդիրը աշխարհում ներկայացվում է իբրև տարածքային վեճ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջև, սակայն պետք է իրականությունը ներկայացվի, բանակցային գործընթացում նոր էլեմենտների ներառումը կարևոր է՝ ասում է՝ հուշելով՝  պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, որ այսօրվա խնդիրը Արցախի անվտանգության հարցն է.

«ԼՂՀ անվտանգության ապահովման հարց է պետք բարձրացնել»:

Ստեփանակերտից քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ լուրջ փոփոխություններ չպետք է ակնկալել կարգավորման գործընթացից, քանի որ դժվար թե Բաքուն համաձայնի տեսնել Արցախին իբրև բանակցային կողմ։ Այդուհանդերձ՝ նա ողջունում է նոր մոտեցումները ղարաբաղյան խնդրում:

«Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք քնած վիճակում էր ՀՀմ: Հիմա հասել ենք նրան« որ խոսվում է տարածքներ՝ խաղաղության դիմաց ոճով»:

Մոտակա տասնամյակում ղարաբաղյան խնդիրը, նրա կարծիքով, լուծում չունի և գոյություն ունեցող ստատուս-քվոյի պահպանման միակ այլընտրանքը պատերազմն է։ Սակայն նոր իրողությունը մի փոքր փոխել է իրավիճակը, պատերազմը մի փոքր հետաձգվել է, քանի որ  այսօրվա իրողության պայմաններում ՀՀ- ն ավելի ամուր դիրքերում է գտնվում, միջազգային հանրությունը չի ընդունի ռազմական որևէ դրսևորում:

Back to top button