Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի կոչը՝ զինվորների ծնողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթական տեսաուղերձն է հղել՝ ներկայացնելով կատարած աշխատանքները։ Նա նաեւ կոչ է արել զինծառայողների ծնողներին որեւէ իր՝ հագուստ, կոշիկ կամ հիգիենայի պարագա չուղարկել նրանց։

Դուք արդեն մեծ բան եք արել, որ ձեր երեխան ծառայում է Հայոց բանակում, մնացածը պետք է ապահովի բանակը, ասել է ՀՀ վարչապետը եւ խնրել նման ինֆորմացիա լինելու դեպքում բարձրաձայնել մամուլի միջոցով, կամ կապ հաստատել իր հետ։

«Ես կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել թվարկած բաներն, այն ամենն, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորին: Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ իրենք ապահովված չեն նման բաներով, ասենք՝ ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու պարագա, հագուստ, կոշիկ, ներքնաշորեր, ես ձեզ խնդրում եմ դիմել կոնկրետ ՀՀ վարչապետի աշխատակազմ, կամ որ ավելի լավ է՝ մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները՝ նշելով զորամասի համարը և առաջացած խնդիրը: Նաև, եթե սննդի հետ կապված լինեն բողոքներ՝ անմիջապես դիմեք ինձ, գրեք աշխատակազմի պետ Էդուարդ Աղաջանյանին, որ մենք այդ բոլորով զբաղվենք: Եթե ձեր երեխաներն ասում են՝ այսինչ բանը չունենք, ոչ թե նեղություն քաշեք, գնեք ու ուղարկեք, այլ նույն նեղությունը քաշեք, մեզ տեղյակ պահեք, և մենք այդ խնդիրները կլուծենք»:

Ցուցադրել ավելի
Back to top button