Հասարակություն

Ծառահատման եւ փայատգողության դեպքեր` «Դիլիջան ազգային պարկում»


Մայիսի 5-ին «Դիլիջան ազգային պարկում» ծառահատման եւ փայատգողության դեպքեր են գրանցվել
` «Ռադիոլուրին» փոխանցեց «Բնապահպան տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։

Անհայտ անձից ստացել են հաղորդագրություն, որ պարկի տնօրինությունը Պարզ լճի հարակից` «Փիշիկ»կոչվող տարածքում «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով թալան է իրականացնում: Նախաձեռնության անդամները, որոնք այդ ընթացքում պահպանություն են կատարել Ազգային պարկի այլ հատվածում, մեկնել են դեպքի վայր եւ զարմացել: 

«Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ծառահատման հաղորդագրություններ հաճախ են ստանում, բայց քանի որ այս մեկում կոնկրետ տեղեկություն կար ծառահատման տեղանքի մասին, խումբը որոշել է ազգային պարկում ստուգայց կատարել: Նշենք, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի տվյալ տարածքի պահպանությունն այս պահին ըստ կարգի չի կատարվում։ Մոտ մեկ ամիս առաջ պահաբաժնի անտառապահին ձերբակալել են և ազգային պարկն այլ աշխատակից չի կարողանում գտնել:

Ասում են, որ մարդիկ վախենում են այդ աշխատանքից, եւ նախաձեռնության անդամները անտառապետի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել ցերեկային ժամերին մոտոցիկլետներով իրենք հսկեն, իսկ գիշերային հսկումը կիրականացնեն պարկի աշխատակիցները  մինչեւ պահաբաժինը մշտական աշխատակից կունենա: Ձևավորված խումբը բաժանվել է հինգ մասի, որոնցից մեկը գնացել է նշված ՝ «Փիշիկ» կոչված հատված, մյուս խումբը՝ Թեղուտ գյուղի վերին, մնացածները` այլ տեղամասեր, եւ արձանագրել փայտագողության եւ ծառահատման դեպքեր: Գոռը մեզ տրամադրեց հանցանքն ապացուցուղ տեսանյութ:

Թե՞ քանի ծառ է հատվել, ի՞նչ վնասի մասին է խոսքը՝ «Ռադիոլուրի» զրուցակիցը ձեռնպահ մնաց նշելուց, դա պատկան մարմինների գործառույթն ՝ ասաց, սական հայտնեց, որ ծառահատման դեպքերի մասին տեղեկացվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի աշխատակիցները, «Դիլիջան ազգային պարկ»-ը եւ  ոստիկանությունը, սակայն, ըստ բնապահպանի, այն, ինչ իրենք ենք տեսնում, աշխատակիցները չեն տեսնում:

«Եկան մի քանի հոգի, փակեցին ճանապարհները ու չտեսան այն, ինչ մենք, ու հաջորդ օրերը  ասեցին, որ էտ ծառերը, որ մենք իբր  հաշվել էինք գոյություն չունեն, մյուս օրը գնացինք ծառերը ցույց տվեցինք, ասեցին որ էտ ծառերը քամատապալ էին, թույլտվություն կար: Այսպիսի կասկած էլ կա, որ եթե էտ սիստեմում կա մարդ, որ բիզնես ա անում մենք էլ գիտենք ովքեր են՝ անուններով,  ուղղակի չունենք ապացույց,ք անի որ այն մարդիկ ովքեր մեզ պատմում են այդ մասին, հետո չեն կանգնի ապացուցեն»:

Գոռին, իր ընկերներին, անգամ ընտանիքի անդամներին ծառահատման դեպքը բացահայտելուց հետո սպառնացել են, սակայն բնապահպաններն անդրդվելի են, պետք է շարունակել պայքարը եւ հասնել նրանք, որ Տավուշի անտառները դառնան փայտագողերի, ինչպես նաեւ տեղի անբարեխիղճ բանկիչների բիզնեսի համար անհասանելի վայր: Գոռը տարօրինակություն է արձանագրել, «Դիլիջան ազգային պարկի» հարակից տարածքի անտառը, որտեղ անտառապահակներ չկան, սպասարկող կազմ, գումարներ չի ծախսվում՝ աշխատավարձ, տեխնիկա եւ այլն՝  ծառահատումներ չեն լինում:

«Այդ տարածքում ես անձամբ 7 տարեկան երեխա եմ տեսել, ում ձեռքը էլեկտրական  խաղալիք կա, ու տարիներով, սերունդ առ սերունդ փոխանցվել է, որ տղա ջան դու պետք է ծառ կտրես: Բանակից տղան վերադառնում է նվիրում են Վիլիս ու էլեկտրական սղոց: Նույն տարածքից ընտրվում են անտառապահներ, ու նրանք որոնք հիմա չեն աշխատում մեզ, ասում են, որ գնացել են գործի, որ կաշառք չտան ու ծառ կտրեն»:

Փորձեցինք կապ հաստատել «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրեն Արմեն Աբրահամյանի հետ, չհաջողվեց, բայց մեջբերենք թեմայի վերեբերյալ ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված պարզաբանումից մի հատված.

«Տեղազննության ընթացքում պարզվել է, որ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 10 պահաբաժնում՝ Պարզ լճի մոտակայքում, որտեղ ըստ տեսագրությունների նկարները ներկայացված էին որպես նոր հատված ծառեր, չեն համապատասխանում իրականությանը, նոր կտրված ծառեր չկան և նախկինում կտրված բոլոր ծառերի կոճղերը համարակալված և կնքված են սահմանված կարգով, արդյունքների հետ համաձայնվել են նաև  նախաձեռնության անդամները: Նկարների մեծ մասը քամատապալ և ձյունակոտոր ծառերից առաջացած փայտանյութն է, որը սահմանված կարգով՝ ինքնապատրաստման եղանակով վաճառվել է Դիլիջան համայնքի բնակիչներին, սակայն ճանապարհ չլինելու պատճառով չեն կարողացել տեղափոխել»:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը հայտնեց, որ ծառահատման մասին տեղեկանալով՝ ահազանգը փոխանցել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, որի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները նույն օրը եղել են դեպքի վայրում և արձանագրել փաստը: Նախարարության փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ կրկին արձանագրել էին ապօրինի անտառահատման ևս երկու դեպք:

Մայիսի 2-5-ը ընկած ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտումներ են արձանագրվել, որի հետեւանքով շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 42 մլն դրամի վնաս, որի մեջ ներառված չէ «Դիլիջան ազգային պարկում». ծառահատման եւ փայտագողության դեպքերը: Նշենք, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինությունը մայիսի 10-ին դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին, եւ տեղազննության ընթացքում պարզվել է, որ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 3 պահաբաժնում հայտնաբերվել է 4 հատ նոր կտրված ծառի կոճղեր, որոնք կատարվել են անհայտ անձի կողմից և նյութերի նախապատրաստումը դեռևս ընթացքի մեջ է:

Ցուցադրել ավելի
Back to top button