Հասարակություն

Լեւոն Երանոսյանը կազատվի պաշտոնից. Նիկոլ Փաշինյան


Լեւոն Երանոսյանը կազատվի պաշտոնից: Այս մասին, այսօր՝ մայիսի  11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լեւոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է եւ բնականաբար, Լեւոն Երանոսյանը կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,-ասաց նա:

Հարցին, թե բացի պաշտոնից ազատումից, Լեւոն Երանոսյանը չի՞ պատժվի իր կատարած արարքների համար, Փաշինյանն արձագանքեց. «Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են, կիրականացվեն, մյուս մասերով ես արդեն ասացի, որ չեմ կարող միաժամանակ լինել եւ վարչապետ, եւ դատախազ եւ քննիչ: Կոնկրետ եթե առիթներ լինեն, քննություն կիրականացվի եւ բոլոր հարցերին պատասխան կտրվի»,-ասաց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button