Քաղաքական

Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել անձնակազմին Եվրոպայի օրվա կապակցությամբ: Այցի ընթացքում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու նախագահը հանդիպել են, քննարկել Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը:

Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել նախագահի, նոր վարչապետի ու նոր կառավարության հետ՝ իրականացնելու անցած տարվա նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button