ԿարևորՄշակույթ

Միհրան Թումաճանի կյանքի և գործունեության ուղին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Հասկաքաղ. Միհրան Թումաճան» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը: Այն այցելուներին կներկայացվի մինչև  դեկտեմբերի 11-ը:

 

 

Ես Կոմիտասի թանգարան-ինստիտուտում եմ, որտեղ  ներկայացվում է Միհրան Թումաճանի «Հասկաքաղ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը:  Ցուցադրությունը  ներկայացնում է բանագետի կյանքի և գործունեության ուղին, ցուցադրությունը ներառում է Հայաստանի և Միացյալ նահանգների արխիվներում պահվող նմուշներ` անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագիր և մեքենագիր նյութեր, արխիվային և նոր երաժշտական կատարումներ, որոնք ի դեպ առաջին անգամ են ներկայացվում հանրությանը:


Ցուցադրության առաջին  հատվածում  ներկայացված է երաժշտագետ, խմբավար, բանահավաք, հասարակական գործիչ Միհրան Թումաճյանի կյանքի պատմությունն ու լուսանկարները:

-Գայանե այստեղ նկատեցի նաև  նկար, որտեղ Կոմիտասն  է իր աշակերտների հետ  և արդեն կարդացի, որ տրամադրել է Չարենցի անվան  գրականության և արվեստի թանգարանը:


Լուսանկարն ունի նաև հետաքրքիր տարբերակ:  5 սաների պատկերների   ետևում ներկայացված է  հոգեբանական և արտաքին բնութագիր:

Ցուցադրության նմուշները  տրամադրել են  Հայաստանի Հանրային ռադիոն, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ազգային գրադարանը և այլ կառույցներ, ինչպես նաև ընտանիքներ: ցուցադրության ընթացքում այցելուներին հնարավորություն է ընձեռվում լսել նաև Հանրային ռադիոյի ոսկեդարանից տրամադրված ձայնագրությունները:


Մյուս հատվածում ներկայացված է մինչև ցեղասպանությունը և ցեղասպանության ժամանակաշրջանը: Ծառայակիցների հետ լուսանկարներ,  եղեռնից մազապուրծների մասին  բանահավաքչական աշխատանքների արդյունքներ:

Հաջորդ կանգառը վարսավիրանոց պատկերող  սրահում ենք:


Մոտենում ենք մի սրահի, որտեղից  մեղմ երաժշտություն է հնչում:


Ցուցադրությունը  այցելուներին կընդունի  մինչև դեկտեմբերի 11-ը  ամեն օր, բացի չորեքշաբթի օրվանից:

Back to top button