Քաղաքական

Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Լիտվայի վարչապետ Սաուլիսուս Սկվերնելիսը Լիտվայի կառավարության անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասված է.

«Ես անկեղծորեն ձեզ հաջողություններ եմ մաղթում Հայաստանի նոր կառավարության առջև դրված բարդ խնդիրների լուծման հարցում: Մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության ակտիվ զարգացմամբ, որը կհանգեցնի մեր երկրների տնտեսության զարգացմանը և առևտրաշրջանառության աճին: Մենք հաստատակամորեն սատարում ենք երկխոսությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև, որը միտված է ձեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Մենք ողջունում ենք 2017թ. ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը, որը նոր ու հզոր իմպուլս է հաղորդում վերը թվարկված նպատակների իրագործմանը»:

Ցուցադրել ավելի
Back to top button