Հասարակություն

Այսօր նշվում է Համբարձման տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին մայիսի 10-ին` Ս. Հարության տոնից 40 օր հետո, նշում է Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելու տոնը:


Արաբկիրի նորակառույց Սբ. Խաչ եկեղեցու բակում Ջանգյուլումի համար բոլոր անհրաժեշտ պարագաները կան՝ գորգ, կուլա, վիճակի ծաղկեփնջեր, խաչաձև Ծաղկամեր, վարդերով լի երկու զամբյուղ՝ 2 կարաբալաների համար ու ամենակարևորը՝ բազմաթիվ երեխաներ ու երիտասարդ աղջիկ-տղաներ:

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջփունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Համբարձման օրը ընդունված է որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է:

Նունեն առաջին տարին չէ, որ մասնակցում է տոնախմբությանը: Բայց վիճակահանությանը երբեք չի մասնակցել, այս տարի կմասնակցի:

Արաբկիր համայնքի տեր Բաբկեն Քահանա Հայրապետյանն ասում է, ինչը մոլորություն չէ ու ընդունված ժողովրդի կողմից, ընդունելի է նաև եկեղեցու կողմից:

Վիճակի մասնակիցները հույսով սպասում են, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ գուշակվի, ապա անպայմանորեն  իրենց ցանկությունը, իղձը կկատարվի:

Մեր օրերում Համբարձման վիճակը, Ջան գյուլումը, ծաղիկ գովելը համարյա մոռացվել են և մնացել են միայն զբոսանքի, ուխտագնացությունների սովորությունները:

Համբարձման տոնը հայտնի է նաև իր ուխտագանցության ավանդույթներով: Յուրաքանչյուր բնակավայր ունի Համբարձման իր ուխտավայրը:

Back to top button