ԿարևորՀասարակություն

Ցուցարարները պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (լրացվող, տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ հացադուլ է հայտարարել Երևանի բնակիչ Արայիկ Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ սատարում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա հայտարարել է, որ դեմ է Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, որը քաղաքապետարանի մոտ ներկայացնում են “Մերժում ենք Տարոնին” նախաձեռնության անդամները՝ իրականացնելով բողոքի ակցիա:

 “Տարոն Մարգարյանը մեր քաղաքի համար կատարել է մեծ գործեր, ի՞նչ անենք, որ հանրապետական ա: Ոչ մի փող էլ չի մսխել, ես այստեղ հացադուլ եմ հայտարարում: Տարոն Մարգարյանից առաջ ոչ մի քաղաքապետ քաղաքի համար էսքան բան չի արել: Ես չեմ էլ ճանաչում Տարոն Մարգարյանին, բայց նա չպետք ա հրաժարական տա”,- հայտարարեց քաղաքացին:

Մի շարք քաղաքացիները այսօր առավոտից հավաքված են Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։
Հավաքի կազմակերպիչները հայտարարում են, որ ակցիան կապ չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ, այլ «կազմակերպվում է մի խումբ ինքնակազմակերպված մարդկանց կողմից»։

Ցուցարարները պահանջում են, որ Տարոն Մարգարյանը գա և լսի իրենց: Ցուցարարների հետ է նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը:

Back to top button