Հասարակություն

Գևորգ Մելիքյանը՝ հանրապետության նախագահի օգնական

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Գևորգ Մելիքյանին հանրապետության նախագահի օգնական նշանակելու մասին. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Գևորգ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը Հանրային ռադիոյի “Ստատուս քվո” հաղորդման հեղինակն ու վարողն է։

Back to top button