Հասարակություն

Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը. Երևանի քաղաքապետարան

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:

Ապրիլին Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելությանը մասնակցել է 555 քաղաքացի:

Շաբաթվա սկզբի տվյալներով բարձրացված հարցերից 489-ին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button