Տնտեսական

Ամերիկայի Հայ դատը կոչ է արել ԱՄՆ-ին $140 մլն դրամաշնորհ հատկացնել ՀՀ-ին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին՝ խնդրելով սատարել ՀՀ-ում խաղաղ, աննախադեպ և սահմանադրական իշխանափոխությանը: Հանձնախումբն առաջարկել է արագացնել Հայաստանին 140 մլն դոլարիհատկացումը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շրջանակում, որն ուղղվելու է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարապետության, արվեստի և մաթեմատիկայի զարգացմանը (STEAM): Այդ մասին ասվում է Հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի Պոմպեոյին ուղղված նամակում:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանում ժողովրդավարության զարգացման այդ դժվար պահին կարող է կենտրոնական դեր ունենալ հայ-ամերիկյան հարաբերությունների այս նոր փուլում: Ուստի մենք դիմում ենք ձեզ ՝ հորդորելով անհապաղ քննարկումներ սկսել Հայաստանի հետ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի հիման վրա նոր համաձայնագրի քննարկումը: Նման համաձայնագիրը նոր հնարավորություններ կտա նոր սերնդին կրության, տնտեսական գործակցության ամրապնդման, ինչպես նաև հայ և ամերիկյան ժողովրդներին կապող բարեկամության ամրապնդման համար»,-ասվում է Համբարյանի նամակում:

Ցուցադրել ավելի
Back to top button