ԿարևորՀասարակություն

Հայ-ադրբեջանական սահմանը հատելիս գերեվարված խմբի կազմում Բանգլադեշի քաղաքացիներ էին

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում մայիսի լույս 8-ի գիշերը ՀՀ զինծառայողների կողմից գերեվարված 6-հոգանոց խմբի կազմում Բանգադեշի քաղաքացիներ էին։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:

«Մեր զինծառայողները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել Բանգլադեշի քաղաքացիներից կազմված խումբը», — ասել է Սարգսյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ադրբեջանից 6 անձ փորձել էր անցնել ՀՀ սահմանը՝ խոստանալով մանրամասներն ավելի ուշ ներկայացնել։

Back to top button