ԿարևորՔաղաքական

Բանակցություններում Արցախի Հանրապետության անունից պետք խոսի Արցախի իշխանությունը. Փաշինյան


«Արցախի միջազգային ճանաչմանը նոր շունչ ու նոր թափ կտրվի»: Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Արցախի Հանրապետության նախագահի հետ ունեցած բանակցությունները գնահատելով որպես շատ արդյունավետ:

Փաշինյանն ասաց՝ մեծ կարևորություն է տալիս Հայաստանի ու Արցախի միջև հարաբերություններին, որևէ կասկած չկա, որ այսօրվա այցի արդյունքում հարաբերությունները կզարգանան բնականոն ու ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ:

«Քննարկումների արդյունքում մենք համոզվեցինք, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից

Ցուցադրել ավելի
Back to top button