ԿարևորՔաղաքական

Թամանյան դիվիզայի վերջին մարտը՝ բեմադրությամբ

Թամանյան դիվիզիայի զինվորները Ռայխստագի մոտ հայկական քոչարի պարել են մայիսի 8-ին, այն օրը, երբ մտան Բեռլին: «Մայր Հայաստանի» թանգարանի բակում այդ քոչարին պարածների թոռներն էին բեմադրում Թամանյան դիվիզայի վերջին հաղթական մարտը։

Դրան ոչ միայն հետեւում, այլ ինչ- որ առումով մասնակցել է «Ռադիոլուրը»՝ խորհրդային զինվորի համազգեստը հագած, դրոշը ձեռքին բարձրանալով տանկի վրա։

Խորհրդային և ֆաշիստական բանակի զինվորների համազգեստը ծառայության մեջ գտնվող 25 տղաները կրում են միայն մի քանի ժամով: Հետո էլի կհագնեն իրենց իսկական ռազմական հագուստն ու կգնան ծառայության:

«Մայր Հայաստան» թանգարանի բակում մի քանի ժամ զինվորներն այլ դերում էին, պատրաստվել են շատ քիչ, եկել կազմ ու պատրաստ:

Բեմադրության մեջ առաջին ջոկի հրամանատարը մինչ միջոցառման սկսվելը պատմեց՝ ինչ պիտի անի:

Զինվորներից 25-ից 5-ը ֆաշիստական բանակի զինվորների դեր են տանում, կնախընտրեին խորհրդային համազգեստը, բայց դե հարմարվել են:

Միջոցառումն արդեն մեկ տարվա փորձ ունի, նաև հաջողություն, ասում է միջոցառման կազմակերպիչը՝ պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Պետքական ու կաևոր բան է:

Միջոցառման ամենասպասված հյուրերից էր Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը: Պատերազմներն ունեն հավասարաչափ ևս դրական, և բացասական կողմ:

Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսներից միայն մեկն է ողջ՝ Աշոտ Ամատունին: Իսկ միջոցառման կազմակերպիչները, խորհրդային ու ֆաշիստական բանակի զինվորների դերեր տանող տղաներն ասում են՝ քանի հիշում ենք ու լավ գիտենք պատմությունը, միշտ հաղթող կլինենք:

Back to top button