Քաղաքական

Ֆեդերիկա Մոգերինին եւ Յոհաննես Հանը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:

«Հայաստանի խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրեց նոր վարչապետ՝ Սահմանադրությանը համապատասխան: Եվրամիությունը ակնկալում է համագործակցություն Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հետ՝ անցյալ տարվա նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված Ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի իրացման հարցում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետագա ամրապնդման և բարեկեցիկ ու կայուն երկրի կառուցման նպատակով՝ ի բարօրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների: Այդ նպատակին հասնելու համար կարևոր է համակողմանի երկխոսություն բորոր շահգագրգիռ քաղաքական կողմերի միջև՝ ներառյալ քաղաքացիական հասարակությունը», — ասված է Եվրամիության պաշտոնյաների ուղերձում:

Back to top button