ԿարևորՔաղաքական

Ով է Նիկոլ Փաշինյանը

Անկախ ՀՀ 16-րդ վարչապետ, ով համաժողովրդական շարժման միջոցով թույլ չտվեց 15-րդ վարչապետին պաշտոնավարել մեկ շաբաթից ավելի:

«Ռադիոլուր»-ն առաջարկում է վերհիշել, թե ով է խորհրդարանական Հայաստանի փաստացի առաջին վարչապետը, ում վիճակված է կյանքի կոչել եւ կառուցել նոր որակի Հայաստան, ինչի ակնկալիքով էլ վերջին օրերին հանրությունը գնաց նրա հետեւից:

 

 

Վերջին շրջանում նրան արտաքնապես նմանեցնում էին Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին, սկզբունքների տեսանկյունից՝ սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշ Չե Գեւարային: Բայց Նիկոլ Փաշինյանն անձամբ իրեն հոգեհարազատ է համարում Նելսոն Մանդելային: Մի քաղաքական գործչի, որը հաղթանակ տոնելուց հետո ամբողջովին նվիրվեց պառակտված ազգի միավորման գաղափարին:

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի ելույթներին ուշի ուշով հետեւել են շատերը: Այսօր մենք կփորձենք վերհիշել 43 ամյա գործչի անցած ուղին: Մշտապես ընդվզող լրագրողը, որն իր սկզբունքների պատճառով անգամ զրկվեց ԲՈՒՀ-ի ավարտական կարմիր դիպլոմից, քաղաքականություն մտավ 2007-ին, փորձեց պայքարի տարբեր ձեւերը՝ անհատական նստացույցեր, տարբեր բողոքի ակցիաներ, պայքար ընդհատակից, սուր քննադատություններ խորհրդարանում:

Ինչ խոսք՝ եղել են ժամանակներ, երբ փոքրամասնությունը խորհրդարանում կարողացավ դժվար վիճակի մեջ գցել մեծամասնության գործընկերներին: Բայց այդպես եղել է ոչ միշտ: Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում իր կարմիր գույնի «Նիսան քաշքայի» մակնիշի ավտոմեքենան: Ասում է՝ այն լավատեղյակ է իր կյանքի դժվոր էջերին:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, պայմանագրեր կնքելու լավ վարպետ է: Առաջին պայմանագիրը թերեւս կնքել է տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Վերջին քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ՝ իր ֆեյսբուքյան էջից ուղիղ միացումներով ակտիվորեն մասնակցում էր նաեւ իրենց տան ամենափոքր անդամը՝ Արփին: Օգնելու ցանկությունը մեծ էր, բայց բառապաշարը դեռ զիջում էր հայրիկին:

 

Ի վերջո՝ ինչերի՞ մասին է մտորում Նիկոլ Փաշինյանը, որո՞նք են նրա ձեւակերպումները՝ ազատության եւ հետագա անելիքների մասին: Կարծում է ունի նաեւ պատասխանը, թե որ մարդկանց մոտ է գալիս հաջողությունը:

 

 

Փաշինյանն ամուր կպած է իր արմատներին՝ մինչ այսօր էլ նրա ծնողներն ապրում են Իջեւանում: Յուրաքանչյուր՝ կարեւորագույն իրադարձության եւ տոնական օրվա հետ կապված նա մշտապես գնում է իր ծննդավայր:  Բացի լրագրությունից եւ քաղաքականությունից մեծ հաճույքով զբաղվում է նաեւ խոհարարությամբ՝ խոստովանում է կինը:

Նախկին լրագրող, այժմ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը մշտապես խոստովանել է՝ կարոտում է ակտիվ լրագրությունը, որով սկսել է զբաղվել 16 տարեկանից: Բայց արդեն հասկանալի է, որ ոլորտը դեռ սպասելու է լրագրող Նիկոլ Փաշինյանին:

Back to top button