ԿարևորՔաղաքական

Շնորհավորում եմ նոր Վարչապետին․ Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաժտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ այսօրվանից դադարեցնում է լիազորությունների կատարումը և շնորհավորել է նոր վարչապետին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօրվանից ես դադարեցնում եմ Վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։

Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար։

Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆեկտիվ երիտասարդներին։

Շնորհավորում եմ նոր Վարչապետին։ Վարչապետին և հաջորդող բոլոր վարչապետերին անկեղծ մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։

Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։

Բոլորիդ լավ տրամադրություն, լավ եղե՛ք:
Շնորհակալություն»:

Back to top button