ԿարևորՔաղաքական

Կառավարությունում փոփոխություններ կլինեն. վարչապետ

Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն: Այս մասին ԱԺ-ում կառավարության ղեկավարի ընտրությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք անձերի փոփոխություններ տեսնում է նոր կառավարությունում, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի. Փաշինյանն ասաց. «այո, տեսնում եմ»:

Նորընտիր վարչապետի խոսքով, նոր կառավարության ձևավորման համար բազմաթիվ թեկնածուներ կան, «որովհետև ՀՀ-ում կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավված լինեն երկրի կառավարման գործում»:


«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Փաշինյանի՝ ԱԱԾ պետի թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն է, նորընտիր վարչապետը պատասխանեց. «ոչ»:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, վարչապետը նշեց, որ անմիջապես քննարկումներ պետք է սկսեն: Դիտարկմանը, թե խոսք էր գնում աշնանն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Փաշինյանն ասաց՝ «կքննարկենք, հնարավոր տարբերակներից մեկն է»:

Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրման, Հաղթանակի օրվա և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրվա միջոցառումներին:

Ցուցադրել ավելի
Back to top button