Քաղաքական

Շամպայն, Արագածից բերված ձյուն ու էմոցիաներ

Ինչպես և նախապես հայտարարվել  էր, այսօր առավոտյան ժամը 11- ին ժողովուրդը պետք է հավաքվեր Հանրապետություն հրապարակում, բայց 11- ին արդեն հրապարակը լեփ-լեցուն էր։ Դեռ մեկ ժամ կար, որ սկսվեր ԱԺ հատուկ  նիստը, սակայն մարդկանց հայացքները ուղղված էին հրապարակի ու իրենց ժամացույցներին: Նրանք  ուշի ուշով հետևում էին հրապարակում տեղադրված մոնիտորներներին: Ու մինչ կսկսվեր Աժ հատուկ նիստը, բեմահարթակում էին տարբեր երաժշտական խմբեր։

Ժամը 12- ին նիստը սկսվեց ու ժողովուրդը,  ինչպես 7 օր առաջ, ուշադրությունը  գամեց էկրանին։ Աժ հատուկ  նիստերը երբևէ  այսքան լսւղ ելի ու  դիտողականություն չէր ունեցել: Նիստը սկսվեց, ու մոտ 40 րոպե ավելի ելույթ  ունեցավ վարչապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանը, այդ ընթացքում մարդիկ հավանություն էին տալիս նրա այս կամ այն  մտքին ու ծափահարում. 40 րոպեի  ընթացում ծափահարություններ եղան մի  քանի անգամ:

Որոշեցի քայլերս ուղղել դեպի հրապարակամերձ տարածքներ, տեսնելու համար, թե այնտեղ ինչ կատարվում ու Հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանները մեծ էկրան էին տեղադրել ու մարդիկ այնտեղ հետևում էին նիստին: Այդ պահին հայատարվեց, որ հարցերի համար պետք է հերթագրվել, մարդկանց հայացքներն ուղղվեց էկրանին  ու հետեւցին բացականչություներ, որ հարց տվողներ այլև չեղան:

Հետո արդեն անհամբերությամբ լսեցին այն հինգ պատգամավորներին, ովքեր հերթագրվել էին ելույթների համար: Սակայ ժողովուրդը  սկսեց արձագանքել  այն ժամանակ, երբ ելութով հանդես եկավ ՀՀԿ խմբացություն ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հենց այս ելութից հետո էլ  հայտարարվեց քվերակություն մասին:

Հետո արդեն շամպայնների պայթյուն, քաղցրավենիքներ ու ինչպես ասում են հայերիս երևակայությունը չափ ու սահման չունի, մի մեծ բեռնատարը հայտնվեց հրապարկում, որը ձյուն էր բերել Արագած սարի փեշերից: Հրապարակում հնչում Հայաստանի Հանրապետությւունը հիմնը և շարժման  օրհներգ դարձած «Իմ քայլը» երգը: Իսկ դա նշանակում էր, որ հրապարակում էր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հետո արդեն խոսում է այսօրվա անելիքների մասին ասում, որ հանդիպելու  է ուժային կառույցների հետ, ասաց ու շարժվեց դեպի Բաղրամյան 26: Եվ ինչպես շարժման սկզբում էր ասում, որ Բաղրամյան 26 –ի դռները իր առջև բացելու  են հենց ոստիկանները՝ այդպես էլ եղավ:

Back to top button