Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Բաղրամյան 26

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Բաղրամյան 26: Նրան ուղկեցում էր կինը` Աննա Հակոբյանը: Մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ նշեց, որ այսօր տոն է, բայց խնդրեց  և կոչ արեց տոնը պահել բարձր մակարդակի վրա:

«Ուզում եմ հիշեցնել, հատկապես  երիտասարդությանը խնդրել` մեքենաները վտանգավոր ձևով չվարել, էլ չեմ ասում, որ առանց պետհամարանիշների ավտոմեքենաներ չպետք է լինեն, երթևեկությունը պետք է կազմակերպվի կանոններին համապատասխան: Այսօրվա տոնը նույնիսկ փոքրիկ միջադեպքով չպետք է մթագնվի»,-ասաց նա և նշեց, որ սիրում և  հպարտանում է բոլորով:

Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ճանապարհեց դհոլ զուռնայով:

Back to top button