ԿարևորՔաղաքական

ԱԱԾ տնօրենը նորընտիր վարչապետին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին և ԱԱԾ տնօրենի տեղակալներին:

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

Գեորգի Կուտոյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է երկրում անվտանգության հետ կապված իրավիճակը և նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Back to top button