ԿարևորՔաղաքական

Վիգեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Սարգսյանը ուղերձով է հանդես եկել՝ ուղղված Զինված ուժերի զինծառայողներին՝ հայտնելով, որ դադարեցնում է իր աշխատանքը որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար:

«Քաղաքական իրադարձությունների բերումով՝ իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը: Այդպես ճիշտ է: Նախարարը քաղաքական պաշտոն է, և նրա աշխատանքի արդյունավետությունը ուղիղ կախված է համախոհների թվից: Շնորհակալ եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ: Աստված պահապան մեր զինվորին ոու սպային»,- իր ուղերձում ասել է Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը  զբաղեցնում էր ՊՆ նախարարի պաշտոնը 2016 թվականի հոկտեմբերից:

Back to top button