Քաղաքական

Արտակ Զաքարյանը հրաժարական տվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը մայիսի 8-ին հրաժարական է տվել:

«Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախ, որ իմ քաղաքական թիմը հանդես է գալու որպես ընդդիմություն, և երկրորդ, կարծում եմ, որ ՊՆ ղեկավարությունը պետք է ձևավորվի նորընտիր վարչապետի թիմից»,- ասվում է Զաքարյանի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ անցնող մեկ տարվա ընթացքում պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ պաշտպանական ոլորտում բազմաթիվ բարեփոխումների ու նորարարությունների սկիզբ է դրվել: Զաքարյանը նաև հույս է հայտնել, որ ՊՆ նոր ղեկավարությունը կշարունակի արդեն իսկ սկսված ծավալուն բարեփոխումները՝ դրանք հասցնելով իրենց նպատակին. «Ուրախ կլինեմ, որ նրանք կարողանան ավելին անել, քան մեզ հաջողվել էր կարճ ճամանակահատվածում»:

Ցուցադրել ավելի
Back to top button