ԿարևորՀասարակություն

Այսօր Ռադիոյի օրն է

Առաջին անգամ Ռադիոյի օրը նշվել է ԽՍՀՄ-ում 1945 թվականին՝ Պոպովի հայտնագործության 50- ամյակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազում ռադիոյի ունեցած դերի համար։ Դրանից հետո  այն նշվում է ամեն տարի։

Տոնակատարության օր ընտրվել է Ալեքսանդր Պոպովի առաջին ռադիոհաղորդագրություն ուղարկելու օրը՝ մայիսի 7-ը։

 Հայաստանի ռադիոն իր հեռարձակումներն սկսել է 1926 թվականին եւ այս ընթացքում ունեցել է չորս շենք, որտեղից հեռարձակվել է։

 


Երևանի Գետառի փողոցի վրա եմ, որ նախկինում հայտնի էր որպես Գորվետկայի փողոց: Երևանի առաջին կայարանի շենքը վաղուց փոխել է իր տեսքը, բայց կայարանի կառամատույցն ու երկաթգծերը հուշում են, որ այստեղով գնացքներ են անցել: Այս կայարանի շենքն անմիջականորեն կապ ունի ռադիոյի հետ:

Դեռևս Առաջին Հանրապետության տարիներին՝ 1919 թվականի սեպտեմբերի 25-ից իր գործունեությունն սկսած «Մարկոնի» տիպի «Երևանի ուժեղ ռադիոկայանը» տեղակայվել է երկաթուղային կայարանի հենց այս շենքում:

Ռադիոկայանը գործել է ռադիոհեռագրի սկբունքով և մինչև 1922 թվականը կայուն ու տևական կենդանի ձայն չի հաղորդել, հետևաբար դրա գործունեությունը չի կարելի համարել որպես ռադիոտարածքի կամ ռադիոեթերի նվաճման փուլ, ասում է Հանրային ռադիոյի մանկական ծրագրերի բաժնի ղեկավար Կարինե Գևորգյանը:

Արդեն 1926-ին Հայաստանի ռադիոկայանը տեղակայված էր այլ շենքում, թե որ՝ պատմում է Կարինե Գևորգյանը:

1935 թվականին ռադիոն տեղափոխվում է հրապարակի փոստի շենք: Այն ժամանակ շենքն այն տեսքը չուներ, ինչ այսօր: Այս շենքում 1935-ին աշխատել են ռադիոյի աշխատակիցներ Թամարա Գալստյանն ու Հրաչուհի Ջինանյանը։ Նրանք էլ հենց փոխանցել են այս տեղեկությունը:

Կարինե Գևորգյանը կասկածով է հիշում՝ հինգերերոդ, թե չորրոդ հարկում էր տեղակայված ռադիոկայնը փոստի շենքում, բայց, որ պահում էր իր կարևոր նշանակությունը, դա անկասկած:

1957-ից Ռադիոտունն իր մշտական հասցեում է՝ 5 համարի տակ՝ նախկին Մռավյան,  այժմ՝ Ալեք Մանուկյան փողոցում:

Ընդունված է այս հասցեն համարել Հայաստանի ռադիոյի չորրորդ տունը:

Back to top button