Հասարակություն

Թավշյա հեղափոխության հետցնցումները՝ կրթական ոլորտում


Թավշյա հեղափոխության ծիծեռնակները: Փաշինյանի շարժումը վերջին օրերին բացեց ազատ խոսքի ճանապարհը նաև կրթական համակարգում:

Համացանցում շատ օգտատերեր սկսեցին բարձրաձայնել ուսումնական հաստատություններում տեղի ունեցող անօրինականությունների մասին: Երևույթ, որը նախկինում գոյություն չուներ, մինչդեռ հիմա պատկերն այլ է:

Թավշյա հեղափոխությունից հետո ընդվզողների ու բողոքողների պակաս  չզգացվեց։ Եթե նախկինում շատ հարցերի շուրջ մարդիկ պարզապես չէին  բարձրաձայնում, այժմ պատկերը այլ  է: Դեռ մի քանի տարի առաջ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում արշալույսները այդքան էլ խաղաղ  չէին։ Նրանք հայտնվեցին մամուլի  ուշադրության կենտրոնում։ Ըստ հրապարակումների՝ տնօրենը կազմակերպել էր անօրինական դրամահավաքներ, գումարներ էր յուրացրել:

Դեռ այդ ժամանակ  դպրոցում  ստուգումներ անցկացվեցին, հետո պարզվեց, որ հաշվապահական թղթերում որևէ անճշտություն չկա: Բայց մի քանի օր առաջ կրքերն  այստեղ  կրկին  բորբոքվեցին, այս անգամ արդեն դրվեց տնօրենի հեռացման հարցը: Տնօրենը,  ինչպես պնդում  էր  ուսուցչական կազմը, արգելել էր իրենց  մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցերին։

Ավելին՝ ճնշումներ էր  գործադրել, կոպիտ վերաբերմունքի արժանացրել աշխատակիցներին։ Նշենք, որ տնօրենը  հանրապետական կուսակցությունից է ու  նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համակուրսեցին:

«Ելք» խմբակցությունից  Անահիտ Բախշյանը՝ ով անցած տարի նույնպես մասնակցել էր դպրոցում իրականացվող ստուգումներին  ու ասել էր, որ հաշվապահական  թղթերում ամեն ինչ մաքուր է՝ այսօր,  վերլուծելով ստեղծված իրավիճակը, ասում է, որ այս հեղափոխությունը մարդկանց տվեց  ազատություն ու կոտրեց վախ մթնոլորտը:

Ըստ նրա՝ նման իրավիճակ չէր լինի, եթե դպրոցի տնօրենը  կուսակցական չլիներ.

 

Իսկ ահա օրեր առաջ էլ   Հայաստանի  ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս  Աշոտ Հովսեփյանը ՖԲ սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարեց՝ ըստ որի՝  «Ֆեյսբուքում երկու բառանոց քոմենթի համար իրեն  զրկում են աշխատանքից»: Հովսեփյանը մանրամասն  շարադրել էր, թե ինչի հիման վրա են նման որոշում կայացրել։

Ուսանողներից մեկը  քննադատական գրառումը  էր կատարել  Պոլիտեխնիկի ղեկավարների հասցեին, որոնք դասախոսների և ուսանողների վրա որոշ ճնշումներ են գործադրել՝ արգելելով մասնակցել գործադուլներին ու դասադուլներին: Ընդ որում, քննադատության մեջ ուսանողը օգտագործել էր «բույս» բառը, առանց այն անվանական վերագրելու այս կամ այն ղեկավարին: Հովսեփյանը գրում է, որ անկախ ընտրած բառից, սա աննախադեպ քաջություն էր պոլիտեխնիկի ուսանողի կողմից, և ես քաջալերեցի ուսանողի համարձակությունը, մեկնաբանությունում գրելով՝ «Կեցցես և այդ ուսանողի անունը»: Այս գրառումից հետո իրադարձությունները այլ ուղղով զարգացան:

Ռադիոլուրին պատմում է  Աշոտ Հովսեփյանը:

«Ռադիոլուրը» կապ հասատեց նաև  Հայաստանի ազգային պոլիտեխնիկան համալսարանի ռեկտոր Ոոստանիկ Մարուխյանի հետ։ Նա հերքում է, թե աշխատատանքից ազատել է Հովսեփյանին:

Աշոտ Հովսեփյանը  մեզ հետ զրույցում նշեց, որ միջնորդավորված հանդիպման առաջարկ եղել է, նա համաձայնվել է հանդիպել միայն լրագրողի կամ իրավապաշտպանի  ներկայությումբ։ Հովսեփյանն ասում է ,որ իր համար այժմ դժվար կլինի աշխատելը:

Ի դեպ՝ այս պահին էլ կրքերը դեռ թեժ են  Շիրակի  պետական համալսարանում: Այստեղ էլ պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։

Back to top button