Հասարակություն

Որոշվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում ավարտական քննությունների օրերը

2017-2018 ուսումնական տարին մոտենում է ավարտին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը սահմանել է, թե ինչ ժամանակացույցով պետք է անցկացվեն սովորողերի գիտելիքների ստուգումը, ավարտական եւ պետական ավարտական քննությունները:

 

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետեւյալ օրերին.

 

«հայոց լեզու եւ գրականություն» (գրավոր) – հունիսի 6-ին,

մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 13-ին,

հայոց պատմություն (գրավոր) – հունիսի 20-ին,

ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) – ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք)

 

9-րդ դասարանի ավարտական քննությունները նախատեսվում են հետեւյալ հաջորդականությամբ.

 

հայոց լեզու եւ հայ գրականություն (գրավոր) – հունիսի 4-ին,

գրականություն (բանավոր) – հունիսի 7-ին, մաթեմատիկա (գրավոր) –

հունիսի 11-ին, օտար լեզու (բանավոր) – հունիսի 14-ին,

բնագիտություն (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) (գրավոր) – հունիսի 18-ին,

հայոց պատմություն (բանավոր) – հունիսի 21-ին, ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) – քննաշրջանի ընթացքում

 

4-րդ դասարացիների գիտելիքները կստուգվեն երկու առարկայից.

 

մայրենի (գրավոր) – հունիսի 2-ին,

մաթեմատիկա (գրավոր) – հունիսի 5-ին:

 

Back to top button