Միջազգային

Պուտինը երդվեց

Չորրորդ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր չորրորդ անգամ երդվեց կառավարման հերթական ժամկետի համար:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստանձնելով ՌԴ նախագահի պաշտոնը՝ խիստ գիտակցում է իր հսկայական պատասխանատվությունը ժողովրդի և Ռուսաստանի առաջ:

«Այս րոպեներին ստանձնելով Ռուսաստանի նախագահի պաշտոնը՝ հստակ գիտակցում եմ իմ հսկայական պատասխանատվությունը ձեր բոլորի՝ մեր ողջ բազմազգ ժողովրդի առաջ, Ռուսաստանի՝ հսկայական հաղթանակների և ձեռքբերումների երկրի, ռուսական պետականության հազարամյա պատմության և մեր նախնիների առաջ»,- ասել է Պուտինը Կրեմլում երդմնակալության արարողությանը:

Նա նաև հայտարարել է, որ իր պարտքն է համարում և իր կյանքի իմաստը՝ անել հնարավոր ամեն բան Ռուսաստանի, երկրի ներկայի և ապագայի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button