Միջազգային

Ցույցեր Ռուսաստանում. կան ձերբակալվածներ

Մայիսի 5-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիաներ իրականացնելու ժամանակ ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին:

Ընդդիմադիր քաղաքական գործչի աջակիցները «Նա մեր թագավորը չէ» կարգախոսով բողոքի ցույցերի են դուրս եկել, նախնական տվյալներով՝ կա ավելի քան 350 ձերբակալված, հաղորդում է meduza.io-ն:

Ակցիան կազմակերպվել է՝ ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության 4-րդ ժամկետը ստանձնելուն:

Պուտինի երդմնակալությունը նշանակված է մայիսի 7-ին

Back to top button