Հասարակություն

Նուրսուլթան Նազարբաևը և Արմեն Սարգսյանը քննարկել են քաղաքական իրավիճակը Հայաստանում

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ղազախտանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են քաղաքական իրավիճակը Հայաստանում։ Այս մասին հայտնում է Inform.kz-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝  Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ «բարեկամ հայ ժողովուրդը ճգնաժամից դուրս գալու ճիշտ ճանապարհ կգտնի իրավական դաշտում կառուցողական երկխոսության միջոցով»։

Back to top button