Հասարակություն

Հայկական Թավշյա հեղափոխության խորհրդանիշները

Հայաստանյան թավշյա հեղափոխության կարծես վերջին խորհրդանիշը Լեյլա տատիկն էր։ 79- ամյա այս տատիկը 12 ժամ կանգնած էր Հանրապետության հրապարակին նույն տեղում՝ հետեւելով ԱԺ նիստին։

Հեղափոխություններն են օգնում, որ խորհրդանիշներ ծնվեն, թե խորհրդանիշներն են օգնում, որ հեղափոխությունները տարբերվեն իրարից։

 

 

Ինչպես բոլոր հեղափոխությունները, հայաստանյան թավշյա հեղափոխությունն էլ ունի  իր  ճանաչելի նշանները: Առանց դրա իրադարձություններն ու մատուցող նյութը դժվար  ընկալվում է ու շուտ մոռացվում:

Սպառողական հասարակություններում խորհրդանիշները կամ նշանները նաեւ նյութական արժեք ունեն. Դրանք արտադրում են, վաճառվում, վերածվում ավելացված արժեքի։

Մեդիահետազոտող Հրաչ Բայադյանը նշում է՝ քաղաքական գործընթացներում սա նորություն չի, և չի էլ կարող լինել:

Հեղափոխության խորհրդանիշները երկու տեսակի են՝ նախապես մշակված ու մտածված, երկրորդ՝ ծնված հեղափոխության արդյունքում:

88-ին հայտնի շեփոր կար, 2003-ին Սահակաշվիլին խորհրդարան մտավ վարդերով։ Հենց այդպես էլ անվանվեց վրացական հեղափոխությունը՝ վարդերի։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասին պատմելիս, լրատվամիջոցներն օգտագործում էին այս շարժման խորհրդանիշները՝ Իռայի ամուսինը, ոստիկան Աշոտն ու նրա տատիկը, Չալո շունը, որ մինչեւ Երեւան հասավ՝ դարձավ Քայլո:

Անկասկած, 2018-ի դեպքերի դեմքերից են հենց նրանք, ինչպես նաև Լեյլա տատիկը՝ հանրապետության հրապարակում 12 ժամ անշարժ կանգնած հեղափոխության հայտնի մասնակիցներից մեկը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում հենց լրատվամիջոցներն ու սոցցանցերն են դառնում հեղափոխությունների խորհրդանիշների հեղինակներ։

Back to top button