Հասարակություն

Ինչպես շոշափոլի դարձնել հեղափոխության «թավիշը»


Հայ ժողովրդի միասնականության ուժն ու հաղթական ոգին ճարտարապետն էին ինչպես մայիսյան բոլոր հաղթանակների, այնպես էլ օրեր առաջ իրականացված թավշյա հեղափոխության՝ այսօր նշել են «Արևելք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմաբան Կարեն Սիրունյանն  ու «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Հեղափոխության հաղթանակը՝ հաղթանակ, բայց կարևորագույնն այն է, թե ինչ է հաջորդելու դրան, ինչ քայլեր են անհրաժեշտ արդյունքը տեսանելի ու շոշափելի դարձնելու համար:

«Հաղթողի հոգեբանությունը ծնում է նոր հաղթանակներ. Սարդարապատում, Մեծ Հայրենականում, Շուշիում տարած հաղթանակները մեր ժողովրդի մեջ ամրագրել են հաղթողի հոգեբանություն, որը նոր սերունդը դրսևորեց ինչպես ապրիլյան պատերազմում, այնպես էլ վերջին օրերի թավշե կոչվող հեղափոխության օրերին: Տեսակետի հեղինակը «Արևելք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմաբան Կարեն Սիրունյանն է:

«Այո՛, մենք հաղթել ենք ՝ առանց հաղթող ու պարտվող կողմերի: Իրականում հաղթել է համերաշխությունը, հայ ժողովրդի միասնականությունը»,- պատմաբանի կարծիքն է:

Պատմաբանի համոզմամբ՝ սա լուրջ մարտահրավեր էր՝ նետված նաև ադրբեջանական կողմին:

Կարեն Սիրունյանի խոսքով, իրավիճակ է փոխվել նաև միջազգային հարթակում։  Հայաստանի հեղինակությունը, անկասկած, բարձրացել է: Նոր իրողության պայմաններում, ըստ նրա, առաջին հերթին պետք է առավելագույնս ամրապնդել այդ դիրքերը: Երկրորդ՝ փոխել Մադրիդյան սկզբունքներով առաջնորդվող ցանկացած փաստաթուղթ:

«Մեր հարևանը ջենտլմեն չէ, և հողի զիջումը ենթադրում է՝ ախորժակը ուտելիս է բացվում իրավիճակ»,- ասում է պատմաբանը:

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը ևս համարում է հաղթանակ, որը հնարավոր դարձավ  հայ ժողովրդի միասնականության  շնորհիվ: Հաղթանակին հաջորդելիք անհրաժեշտ քայլերի մասին գեներալի տեսակետն այսպիսին է.

«Կառավարությունները կգան ու կգնան, բայց միասնականության մեր  ուժը պետք է բազմապատկվի ու անպարտելի դառնա»,- գեներալի կոչն է:

Back to top button