Հասարակություն

Երևանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին:  Այս մասին այսօր դպրոցում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։

Նա նշեց, որ Ռուզան Ազիզյանի դիմումը ներկայացվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հանձնարարել է շարունակել ընթացակարգը։

Մայիսի 4-ից Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են տնօրենի հրաժարականը: Նրանք նշում էին, որ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը փորձել է թույլ չտալ իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ իշխանությունների դեմ տարվող շարժամը:

Back to top button