Քաղաքական

Էմիլ Բաբայանը Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց

հրապարակված 14.20
լրացված 17.08

Սահմանադրական դատարանի դատավոր ԱԺ-ն այսօր չընտրեց: Նիստին Հաշվիչ հանձնաժողովի նախագահ ՀՀԿ քարտուղար Գագիկ Մելիքյանը ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշեց, որ առաջադրվել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը:

Գագիկ Մելիքյանը հայտարարեց, թե 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր: Բաբայանի թեկնածության օգտին քվեարկել է 51 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր։

«Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատավոր չի ընտրվել»,-ասաց նա:

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները բոյկոտել էին քվեարկությունը:

Back to top button