Հասարակություն

Մայր աթոռի գմբեթին բարձրացած տղամարդը հոգեկան խնդիրներ ունի

Ապրիլի 29-ին, երբ հանրապետությունը ներքաղաքական բուռն զարգացում էր ապրում, կարծես թե ստվերում մնաց՝ թե՞ ինչպես մի մարդ փորձում էր հանել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը: Ինչպես «Ռադիոլուր»-ին փոխանցեց Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, առաջին անգամ էր նման փորձ արվում։

Մայր տաճարի գմբեթի խաչը սղոցելու լուրը հանրայնացվեց սոցիալական ցանցերի միջոցով։ Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Վարդանյանն էր ականտեսը, նա էր տեսնայութը տեղադրել:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատմեց, որ առաջին անգամ է, երբ փորձ է արվում գմբեթի խաչը հանել: Երիտասարդը ցանկացել է խաչի փոխարեն վարդ դնել՝ հավելեց  Տեր Վահրամը:

Տեր Վահրամը նաեւ պատմեց՝ թե՞ ինչպես է երիտասարդը բարձրացել զանգակատուն երկաթյա ճաղավանդակներով:

Ըստ Տեր Վահրամի՝ գմբեթը բարձրացած տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, հարուցվել է քրեական գործ: Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ նաեւ ոստիկանության տեղեկատվական բաժնից, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։ Մեկ այլ տեղեկության համաձայն՝ բերման ենթարկված տղամարդն ազատ է արձակվել:

Back to top button