Վերլուծական

Մեր մեջ փաշինյաններ չկան. Ադրբեջանագետը՝ ադրբեջանցիների մոտ առաջացած խանդի մասին


Հայաստանյան իրադարձություններին՝ Ադրբեջանի արձագանքը թաքնված հիացական է արձանագրում են ադրբեջանագետները, ովքեր հետևել են սոցցանցերում ու բարձրաձայն հայտարարություններին:

Ըստ էության նոր ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար ավելի բարդ է լինելու ԼՂՀ խնդրի կարգավորումը ասում  են նրանք սպասելով նմանատիպ փոփոխություններ նաև իրենց երկրում:

 

«Խանդ ու հույս». Ադրբեջանում վերջին օրերին տիրող տրամադրությունները երկու բառով բնութագրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Նա հայաստանյան իրադարձություններին զուգահեռ ուշադիր հետևել է Ադրբեջանի արձագանքներին: Արձանագրում է՝ ադրբեջանցիները սոցցանցերում հիմնականում ընդգծում են, որ հայերը պետք է սովորեցնեն Հարավային Կովկասի երկրներին, թե ինչպես պետք է խաղաղ հեղափոխություն անել:

«Խադիջա Իսմայլովնան օրինակ գրում է «Ինչու են միշտ ժողովրդական հաղթանակները բաժին հասնում հայերին»:  Գրում են, որ ԼՂՀ ի վերջո կմնա ավելի ժողովրդավարական երկրին: Խնդրում են հայերին իրենց սովորեցնել, թե ինչպես պետք է դա անել»:

Սա սոցցանցերում օգտատերերի կողմից արված գրառումներից մի քանիսի մասին: Սոցցանցերից դուրս ևս հայտարարություններն ու գործընթացները նույն ոգով են։

«Ալիևի խոսնակը գրում է, որ պատրաստ են առողջ բանակցությունների»:

Ադրբեջանի վերնախավը մինչդեռ վախեցած է  Հայաստանում տեղի ունեցած խաղաղ գործողություններից և ուշադիր հետևում է հանգուցալուծմանն ու զուգահեռ օրենսդրական փոփոխություններ պատրաստում ցույցերի, երթերի կազմակերպման, ԶԼՄ- ների ազատության սահմանափակումներն էլ ավելի խորացնելու համար։

Այս փոփոխությունները ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով փոխկապակցված են ՀՀ տեղի ունեցող զարգացումների հետ:

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը հետեւելով հարեւան երկրում տրամադրություններին՝ նկատում է, որ խանդին զուգահեռ մի մասի մոտ կա նաեւ որոշակի ոգեւորություն, թե իրենք շուտով կտապալեն Ալիեւի վարչակարգը։ Մյուս մասն էլ կարծում է, թե Հայաստանում տեղի ունեցածն արտաքին ուժերի ձեռքի գործն է:

Իսկ որ նոր իրողության պայմաններում Հայաստանը բանակցություններին կներկայանա ավելի ամուր դիրքերից դա անկասկած է՝ վստահեցնում են ադրբեջանագետները:

Back to top button